ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն
անհամատեղելի են, և արտատարածաշրջանային խաղացողների ժամանումը Հայաստան «հետևանք
կունենա»: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Պրիմակովյան
ընթերցումներ» X-րդ միջազգային գիտափորձագիտական ֆորումի ժամանակ։
Նրա խոսքով՝ Հայաստանի քաղաքական վեկտորը գնալով ավելի է թեքվում դեպի
Արևմուտք։
«Հայտնի մի կեսկատակ կա, որ Նիկոլ Վովաևիչը արտաբերել է իր հարցազրույցներից մեկում: Պատասխանելով այն հարցին, թե ե՞րբ նա կմտնի ԵՄ,
եթե ինքը հնարավորություն ունենար ընտրելու, Փաշինյանը պատասխանել է «այս»: Այդպես էլ անցկացվում են ԵՄ մուտք գործելու հարցով հանրաքվե
անցկացնելու քննարկումները»,- հիշեցրել է Օվերչուկը։
Նա նաև մատնանշել է հայ
հասարակության որոշակի դժգոհությունները Ռուսաստանից։
«Համենայնդեպս, կա
նման տեսակետ, և դա պետք է հասկանալ: Բայց պետք է հասկանալ նաև, որ ԵՄ-ն և ԵԱՏՄ-ն
անհամատեղելի են: Այն շահերը, որ ստանում է ինչ-որ երկիր Ռուսաստանի հետ մերձեցումից,
պետք է ընկալել որպես վճարում, որը մենք վճարում ենք մեր անվտանգության և
ռազմավարական խորության համար: Ուստի այնտեղ ինչ-որ արտատարածաշրջանային
խաղացողների գալը, իհարկե, կունենա իր հետևանքները: Մենք այստեղ նվերներով չենք
զբաղվում: Մենք շահագրգռված ենք կայուն Հայաստանով, առևտրային լավ
հարաբերություններով, եղբայրական լավ հարաբերություններով»,- ասել է Օվերչուկը։